Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Գերտերությունների համար Արցախյան հիմնախնդիրը հարմար լծակ է՝ սեփական շահերն առաջ մղելու համար»․ Սենոր Հասրաթյան

315
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 22:06
«Գերտերությունների համար Արցախյան հիմնախնդիրը հարմար լծակ է՝ սեփական շահերն առաջ մղելու համար»․ Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդի աշխարհաքաղաքական զարգացումներն ուղղորդող գերտերությունների համար Արցախյան հիմնախնդիրը ոչ միայն մնում է չլուծված, այլև այն հարմար լծակ է անհրաժեշտ պահին և անհրաժեշտ տեղում սեփական շահերն առաջ մղելու համար... Ազգակենտրոն և շրջահայաց իշխանություն ունենալու դեպքում ստեղծված իրավիճակից կարող է օգտվել նաև հայկական կողմը... Բայց, ցավոք, մենք այսօր ոչ միայն չունենք ազգային մտածողությամբ և քաղաքականությունից գլուխ հանող կոմպետենտ իշխանություն, այլև երկիրը գտնվում է անհայրենիք պատահականություններից կազմված մի այնպիսի խմբակի ձեռքում, որը գիտակցաբար, թե անգիտակցաբար շարունակում է աշխատել ի վնաս սեփական ժողովրդի և ի շահ բոլոր նրանց, ովքեր հնարավոր և անհնարին միջոցներն օգտագործում են անօգնական մնացած հայկական պետականությունից իրենց բաժին կտորը թռցնելու համար ...
Հ.Գ. Հզոր և ինքնիշխան պետականությամբ ի զորու է ապրել այն ժողովուրդը, որն ընդունակ է ստեղծածը պահել արժանապատվորեն, այլ ոչ թե կորցնելով՝ մուրալ խաղաղություն...»։

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան