Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության, անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ

285
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 19:12
Անցկացվել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության, անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մասնակցել է ՀԱՊԿ ԽՎ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի առցանց նիստի աշխատանքներին:

Օրակարգում ընդգրկված եղել է 10 հարց, որոնցից մի քանիսի քննարկումը լրամշակման նպատակով օրակարգից հանվել է:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագծի մշակման վերաբերյալ հայկական կողմը ներկայացրել է առաջարկներ՝ հիմնված ՀՀ պաշտպանության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների ներկայացված եզրակացությունների վրա:

Առաջարկներն ընդունվել են ՀԱՊԿ ԽՎ քարտուղարության կողմից և միտված են ՀՀ օրենսդրությանը համապատասխանեցնելուն:

«Խաղաղարար գործունեության և խաղաղապահ ուժերի մասին» ՀԱՊԿ մոդելային օրենքի նախագիծը մշակվում է ՀԱՊԿ ԽՎ գործունեության ծրագրի համաձայն՝ ՀԱՊԿ անդամ երկրների 2021-2025թթ. ազգային օրենսդրության մերձեցման և ներդաշնակեցման նպատակով: