«Համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում». Կարեն Ավագյան
ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Անձանց թեստավորումը հակադրել անձանց պատվաստումներին ամենամեծ ցինիզմն է, որ կարող էր արվել առողջապահության պատասխանատուների կողմից: Իրականացվող թեստավորումների նկատմամբ չկա վերահսկողություն, թեստավորվելու համար հերթագրումները տևում են բավական երկար, իսկ պատասխանի տրամադրումը՝ օրեր: Հիշեցնեմ, որ թեստավորման գները շարունակում են մնալ չհիմնավորված բարձր: Ոլորտի պատասխանատուները շարունակում են թեստավորումը ներակայացնել որպես արդյունավետ միջոց՝ պահելով մոլորությունը, թե պատվաստումների փոխարեն է թեստավորումը: Մեզ մոտ համավարակի ընթացքում առողջապահության կազմակերպումը այնպիսի ցածր մակարդակի է հասել, որ համավարակի պատճառով հիվանդանոցում հայտնվելը ոչ թե բուժման, այլ մահվան արձանագրման պրոցես է դառնում: Դրա վառ վկայությունն է արձանագրվող մահերի քանակն այլ պետությունների հետ համեմատած: Հ. Գ. Եվրոպական մի շարք երկրներում պատվաստվածների թիվը հասել է բնակչության թվի 70 տոկոսի: Դրանով է նաև պայմանավորված հիվանդության վերահսկելիությունը և քիչ մահերը»: Աղբյուրը` Կարեն Ավագյան |
«Հայաստանում նկատվում է կարմրուկի դեպքերի աճի միտում»․ Արմեն Մուրադյան
16212:48«Հայաստանում ջրծաղիկը վերջին 3 տարիների ընթացքում աճել է շուրջ 4 անգամ»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
79126.03.2024, 15:24«Վեներական հիվանդություններով վարակվածների թվում բարձր դասարանների տղաներ են»․ Ոսկան Սարգսյան
207122.03.2024, 11:48Առաջին անգամ մարդուն հաջողությամբ փոխպատվաստել են խոզի երիկամ (լուսանկար)
307621.03.2024, 20:48Մահացել է Միքայել Աղաջանովը
234721.03.2024, 09:54«Վեներական հիվանդությունների բռնկում՝ Իջևանում»․ Ոսկան Սարգսյան
251516.03.2024, 13:48