Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի». գեներալ Հաջիզադե

249
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 13:18
«Կոշտ պատասխան կտանք Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի». գեներալ Հաջիզադե

ԻՀՊԿ օդուժի հրամանատար Սարդար Ամիր Ալի Հաջիզադեն, ավիատիեզերական ցուցահանդես այցելած օտարերկրյա դեսպանատների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք կոշտ կպատասխանենք ցանկացած ռեժիմի կամ խմբի կողմից Իրանի դեմ ուղղված ցանկացած արկածախնդիր քայլի», փոխանցում է Pars Today-ը։

ԻՀՊԿ օդուժի հրամանատարը նաև նշել է. «Այսօր բոլորի համար պարզ է, որ եթե չլիներ գեներալ Սոլեյմանիի պայքարը, բացի տարածաշրջանում ահաբեկիչների ներկայությունը, նրանք կտղափոխվեին նաև Եվրոպա և տարածաշրջանի այլ երկրներ»:

Սարդար Ամիր Ալի Հաջիզադեն հավելել է. «Իրանի ժողովուրդը դիմակայել է ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների առավելագույն ճնշմանն ու պատժամիջոցներին և հաղթել է այդ պայքարում»: