«Այն տեմպերը, որով փոփոխություններ են իրականացվում Զինված ուժերում, չեն կարող բավարար համարվել». Տիգրան Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «Գրությամբ դիմել էի Պաշտպանության նախարարին՝ հասկանալու, թե արդյոք ՊՆ-ում, Գլխավոր շտաբում վերլուծել և ամբողջացրել են 44-օրյա պատերազմի վերաբերող իրադարձությունները, պատերազմի ընթացքն ու դրանում մեր պարտության պատճառները։ ՊՆ-ից ստացված գրության մեջ նշվում է, որ ԳՇ-ում շարունակվում է պատերազմի հետ կապված համապարփակ վերլուծության աշխատանքները։ Չնայած ՊՆ գրությամբ նշվում է, որ վերլուծության աշխատանքները դեռ չեն ավարտվել, սակայն, ի զարմանս ինձ, հաջորդ նախադասությամբ նշվում է, որ այդ նույն չավարտված վերլուծության հիման վրա ՀՀ զինված ուժերում կառուցվածքային և բովանդակային խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Այս գրության, թերևս, ամենատարօրինակ հատվածը, սակայն, այն ձևակերպումն է, որ Զինված ուժերի բարեփոխումների գործընթացը հրապարակման ենթակա չէ։ Ճիշտ է՝ ՊՆ-ն, ի տարբերություն ԳՇ անհասկանալի վարքով պետի, գրություններին արձագանքում է, սակայն բովանդակային առումով, ավելի շատ հարցադրումներ է առաջացնում, քան պատասխանում է իրեն ուղղվող հարցադրումներին։ Այն տեմպերը, որով փոփոխություններ է իրականացվում Զինված ուժերում, որևէ ձևով չի կարող բավարար համարվել, դեռ չեմ խոսում դրա բովանդակության մասին»։ Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |
«Ցանկացած երկիր, որը ցանկանում է ինքնիշխան դառնալ, պարտավոր է ընդունել այդ օրենքը»․ Վոլոդին
5019:00ԵԽԽՎ-ն ոչ լեգիտիմ է ճանաչել Պուտինի իշխանությունը
16018:00«Փաշինյանը Տավուշում մոտավորապես էս պատկերն է ներկայացրել»․ Դավիթ Գալստյան
8117:00«Հիմա ո՞ւր է տարածքներ տալը բացառած Հայկ Չոբանյանը»․ Ոսկան Սարգսյան
6916:48Վազգեն Մանուկյանը բաց նամակ է հղել Կոնստանտին Զատուլինին
8516:18Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
8116:00