Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Պատվաստվածների մեծ տոկոս ունեցող ընկերությունների համար արտոնություններ են նախապատրաստվում․ «Ժողովուրդ»

189
Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ., 08:54
Պատվաստվածների մեծ տոկոս ունեցող ընկերությունների համար արտոնություններ են նախապատրաստվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ցավոք, սովորական են դառնում լուրերն այն մասին, որ օրական մի քանի տասնյակ մարդ է մահանում մեր երկրում Covid-19-ի պատճառով: Պետությունը «ձեռուոտ ընկած» փորձում է ամեն բան անել, որպեսզի մարդիկ պատվաստվեն, սակայն պատվաստումների տեմպերը չի կարելի բավարար համարել: Նման պայմաններում նշմարվում են նաև այն ռիսկերը, որոնց կարող է բախվել մեր երկիրը, եթե չկարողանա բավարարել պատվաստվածների անհրաժեշտ ու բավարար տոկոս: Խոսքը ոչ միայն ամենակարևորի՝ մարդկային կյանքեր փրկելու մասին է, այլ շատ հնարավոր է, որ շուտով Հայաստանի համար խստացվեն վիզային ռեժիմները մի շարք երկրների ու միությունների համար: Կա վտանգ, որ Հայաստանը կվերածվի, այսպես կոչված, «Կովիդ գետտոյի», ինչը դուրս կմղի մեր երկիրը քաղաքակիրթ աշխարհից:

Մեզ տեղեկություններ են հասնում առ այն, որ կառավարությունից հանձնարարական է իջել հարկային մարմիններին՝ մշակել օրենսդրական նախաձեռնություն, որոնք իրենցից կենթադրեն հարկային արտոնությունների սահմանում այն ընկերությունների համար, ովքեր կունենան աշխատակիցների պատվաստման բարձր տոկոսներ. բացի հարկային արտոնություններից, ենթադրվելու է այլ տիպի աջակցություններ ևս, օրինակ՝ պետական բյուջեից ֆինանսավորվող լրատվամիջոցներով գովազդ և այլն»:

Մանրամասները՝ թերթի համարում: