Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

302
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 21:36
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են. «Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում՝ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են»: