Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

239
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 17:12
Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել. ԱԱԾ

ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել. «Ի պատասխան որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող այն տեղեկությունների, թե իբր Կապանի Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացում է, որ Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։