Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Փենթագոնի ղեկավարը կտրուկ է արձագանքել «3+3» նախաձեռնությանը

851
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 17:06
Փենթագոնի ղեկավարը կտրուկ է արձագանքել «3+3» նախաձեռնությանը

Փենթագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը մեկնաբանելով Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի ստեղծման առաջարկը, Վրաստանում լրագրողների հետ զրույցում ասել է. «Ինչ վերաբերում է «3+3» ձևաչափին, կնշեի հետևյալը. Ռուսաստանը նախ պետք է հարգեր կրակի դադարեցման՝ 2008թ. համաձայնագրի պայմանները՝ նախքան նոր հարթակների մասին խոսելը», փոխանցում է РИА Новости-ն:

Ավելի վաղ Սերգեյ Լավրովն Իրանի ԱԳ նախարարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կողմերը քննարկել են «3+3» ձևաչափի ստեղծման հնարավորությունը: Լավրովը նշել էր, որ Իրանը դրական դիրքորոշում ունի այդ նախաձեռնությանը՝ ինչպեսև Թուրքիան ու Ադրբեջանը, նաև հույս էր հայտնել, որ Վրաստանը հետաքրքրություն կցուցաբերի այդ հարցում: Հոկտեմբերին Վրաստանի ԱԳՆ-ն հերքել էր տեղեկություններն այն մասին, ըստ որի՝ գերատեսչության ղեկավարը հաստատել է վրացական կողմի պատրաստակամությունը մասնակցելու ձևաչափի վերաբերյալ քննարկումներին՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ, հավելում է լրատվամիջոցը: