Լեզվի կոմիտեի հորդորակը՝ օտար բառերի հայերեն համարժեքների մասին
![]() Լեզվի կոմիտեն ներկայացնում է օտար բառերի նոր ցանկ: Այս բառերի հայերեն համարժեքները կան, և անհրաժեշտ է հետևողականորեն գործածել դրանք։ 1. ակումուլյատոր – կուտակիչ 2. էնցիկլոպեդիա – հանրագիտարան 3. կոպիա – պատճեն 4. կալիբր – տրամաչափ, չափ, մեծություն 5. կոմպլեքս – 1. համալիր, 2. բարդույթ 6. կոլեգա – գործընկեր 7. կոնտուր – ուրվագիծ, եզրագիծ 8. կլասիկ – դասական 9. կոմետա – գիսաստղ 10. կոմպլեկտ – 1. հավաքածու, 2. համալիր, լրակազմ 11. կոնսերվատոր – պահպանողական 12. կոմերցիոն – առևտրային 13. ներվ – նյարդ 14. շրիֆտ – տառատեսակ 15. շտրաֆ – տուգանք 16. շպրից – ներարկիչ 17. շպիոն – լրտես 18. պոզա – դիրք, կեցվածք 19. ռեկլամ – գովազդ 20. ռեզերվ – 1. պահեստազոր, 2. պաշար 21. սկաներ – ծրիչ, տեսածրիչ 22. տրյուկ – հնարք 23. տուրիստ – զբոսաշրջիկ 24. տրասսա – 1. մայրուղի, 2. երթուղի, 3. ուղեգիծ 25. ցիվիլիզացիա – քաղաքակրթություն 26. օվալ – ձվաձև 27. օրիգինալ – 1. բնագիր, նախօրինակ, սկզբնագիր 2. ինքնատիպ 28. ֆինալ – եզրափակիչ 29. ֆանատ – երկրպագու 30. ֆիգուրա – 1. կերպար, կերպարանք, 2. կազմվածք, մարմնակառուցվածք
ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ |

«PISA-ի աղմուկը կանցնի․ հետո՞»․ Տիգրան Ջրբաշյան
119Երեկ, 15:12
«PISA-ն բացահայտեց ոչ միայն կրթական, այլև հասարակական խորքային խնդիրները»․ Վլադիմիր Մարտիրոսյան
150Երեկ, 13:18
«Տեսեք դպրոցներից մեկի 8-րդ դասարանի առարկաների ցանկը»․ Պեդրո Զարոկյան
198Երեկ, 13:06
Պետությունը կշարունակի փոխհատուցել արցախցի ուսանողների ուսման վարձը
13812.09.2026, 16:36
«Հենց այն աշակերտի կրթության արդյունքն ենք տեսնում, որը 2018 թվականին է սկսել է հաճախել դպրոց»․ Սևակ Խաչատրյան
17212.09.2026, 01:06
«Հենց ինքը և կառավարությունն են մեղավոր «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ձախողման համար»․ Ոսկան Սարգսյան
15212.09.2026, 00:06
