Երևան`   +20 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Պենտագոնի ղեկավարը Վրաստանում է

2591
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 15:18
Պենտագոնի ղեկավարը Վրաստանում է

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարարը:

Նրանք երկկողմ հանդիպում կանցկացնեն՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Վրաստանի պաշտպանական ոլորտներում համագործակցությունը: Ավելի ուշ, Պենտագոնի ղեկավարը վրաց գործընկերոջ հետ հանդես կգա լրատվամիջոցների համար համատեղ ասուլիսով։

Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համաձայնագիր կստորագրվի, որի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու ընդլայնել հնարավորությունները, հայտնում է aliq.ge-ն: