Երևան`   +4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 01 դեկտեմբերի, 2021 թ.

«Գյումրու ավագանիում ՔՊ-ն կունենա 11 մանդատ». Կ. Սարուխանյան

162
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 14:30
«Գյումրու ավագանիում ՔՊ-ն կունենա 11 մանդատ». Կ. Սարուխանյան

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ գյումրեցիներ, դե ինչ, կարելի է փաստել, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններն արդեն անցյալում են։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր իրենց վստահության քվեն տվեցին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և հավաստիացնել, որ Ձեր տված քվեն պարտավորեցնող է մեր քաղաքական թիմի համար։
Նախնական արդյունքներով, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ, որը կծառայի գյումրեցու, մեր քաղաքի շահին։
Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք հաղթահարեցին անցողիկ շեմը և ներգրավածություն են ունենալու Գյումրու համայնքի զարգացման պրոցեսում»: