Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Բոլորիս համար ունեմ հետաքրքիր լուր». Արման Աբովյան

155
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 13:06
«Բոլորիս համար ունեմ հետաքրքիր լուր». Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դե ինչ, շատ հետաքրքիր է հետևել, թե ինչպես այն ամենը, ինչի դեմ պայքարում էին քաղաքացիները, դառնում է Հայաստանի համար ընդունելի առօրյա։ Չափազանց հետաքրքիր է հետևել նաև, թե ինչպես «ամենալիբերալ-ազատական» գաղափարների նվիրյալների իշխանությունը հետևողական «փոզմիշ» է անում ազգային և պետական անվտանգությունը, տնտեսությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը, մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները և իրենց իսկ ընտրած «հպարտ քաղաքացիներին» զրկում են ոչ միայն պատվից և արժանապատվությունից, այլև՝ Հայրենիքից։ Բայց լավ է՜, սա լիրիկա է, որը հեչ հետաքրքիր չէ «հպարտներին»։ Այդ իսկ պատճառով՝ բոլորիս համար ունեմ հետաքրքիր լուր։

Իշխանությունը որոշել է կտրուկ սահմանափակել ՀՀ «հպարտ քաղաքացիների» ազատ տեղաշարժի իրավունքը։ Հիշեցնեմ, որ ազատ տեղաշարժի իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների կոնտեքստում ամենահիմնարար սկզբունքներից և ահա... «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշման մեջ փոփոխություն կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կսահմանվի 2 տարի առավելագույն ժամկետ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի համար, դրանով իսկ կիրագործվի Պետաիրավական նախարարական կոմիտեի 29.09.21թ. նիստում տրված հանձնարարականը (ԿԱ/174-2021):

Հիմա հարց՝ ինչո՞ւ է հենց հիմա ՀՀ «ժողովրդի» իշխանությունը որոշել կտրուկ «նեղել» իրենց կողմից այդքան սիրված քաղաքացու տեղաշարժի իրավունքը։

Հասկանո՞ւմ եք, եթե անձնագրերը լինեն երկու տարի ժամկետով, ապա օտար երկրներ մեկնելու համար նախատեսված երկարաժամկետ վիզաների հարցը (ԱՄՆ 10 տարի, Շենգեն 5 տարի) դառնում է շատ, շատ, շատ խնդրահարույց։

Մի խոսքով՝ կարելի՞ է հասկանալ, թե ինչու է ներկայիս իշխանությունը որոշել ամեն կերպ և բոլոր առումներով բարդացնել ՀՀ «հպարտ քաղաքացիների» կյանքը։

Զուտ հետաքրքիր է․․․»:

Աղբյուրը`   Արման Աբովյան