Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Մարտնչող տգիտությունը Մոսկվայից սպառնում է մեզ». Հայկ Մարտիրոսյան

308
Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ., 03:18
«Մարտնչող տգիտությունը Մոսկվայից սպառնում է մեզ». Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մարտնչող տգիտությունը Մոսկվայից սպառնում է մեզ:
Պատրաստվե՛ք: Պատռելու է մեր դիմակները, մերկացնելու է մեր մեղկությունը և գամելու է մեզ անարգանքի սյունին:
Պարզվելու է, որ ես ոչ միայն կնամոլ եմ, այլև մկրատամոլ: Նաև՝ հողամոլ, տեքստիլամոլ և գալակտիկամոլ:
Արա Պապյանը կանադական հատուկ ծառայությունների ծպտյալ գեներալ է, կանադական ինսունյոթերորդ բանակային կորպուսի հակահայկական գաղտնի հրամանատար:
Իսկ Ժիրայր Սեֆիլյանը, պարզվելու է, որ Շուշիում երբևէ չի եղել: Փոխարենը Բեյրութի բլուրների վրա 30 տարի սուրճ է խմել և միայն ծովով հիացել:
Եվ որ բոլորս, բայց հատկապես՝ ես, Սորոսի փողերով ենք տուն պահում:
Ու պարզվելու է, որ մենք համաշխարհային իմպերիալիզմի և հակամարդկային մի տերության գործակալներ ենք: Մի խոսքով ամեն բան ջրի երես է դուրս գալու ու չկա էլ փրկություն:
Մեզ ու հատկապես, ինձ՝ մերկացնելու են Լուբյանկայից: Ու դա, ինչպես հայտարարվել է՝ անելու են առանց խնայելու: Ի՞նչ անենք, էլ ո՞նց ապրենք:
Խաչիկ-Ալեքսանդր, պրաշու ծեբյա, պամիլույ նաս: Պրաշու ծեբյա, նէ րասսկազիվայ վսեմու սվետու կտօ մի: Նէ գավարի կակոյ յա պլախօյ, կակիյե պլախիյե վեշչի յա ձելայու: Նէ բուծ նաստօլկօ ժեստոկիմ, մի ժէ տօժե լյուձի»:

Աղբյուրը`   Հայկ Մարտիրոսյան