Առուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել
Ինչպես արդեն հայտնել ենք, ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Լրագրողների հետ զրույցում Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր նրա հայրը՝ Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր՝ ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն, երբ գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ: Խուզարկման թույլատրությունն առկա է, հիմա սպասում են, որ գումարներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց նա: Այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում: Հիշեցնենք, որ Գորիս համայնքի ՏԻՄ համամասնական ընտրություններին մասնակցում են «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Հայ ազգային կոնգրես» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00