Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Գյումրիի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն բարձր է գնահատում իր շանսերը

220
Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 16:54
Գյումրիի քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն բարձր է գնահատում իր շանսերը

Հայաստանի Հանրապետական կուսակցության Գյումրիի թեկնածու Արտյոմ Ղուկասյանը շատ բարձր է գնահատում Գյումրիում իր հաղթելու շանսերը: Այս մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
«Իմ կարծիքով ստեղծված մթնոլորտի հետ պետք է շատ աշխատել, որովհետև այնպիսի մի արատավոր մթնոլորտ մտցրեցին ժողովրդի մեջ՝ ատելություն մեկը մյուսի հանդեպ, որ չգիտես՝ ինչ հարցեր լուծվեց դրանով, ուղղակի իմ ցանկությունն է, որ այդ ատելությունը մի քիչ թուլանա ժողովրդի մեջ»,- ասել է նա:

ՀՀԿ թեկնածուն ընդգծել է, որ բացառում է համագործակցությունը ՔՊ-ի հետ: