Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Իշխանության համար շատ հետաքրքիր անակնկալներ կունենանք». «Թասիբով» դաշինքի թեկնածու

213
Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 14:48
«Իշխանության համար շատ հետաքրքիր անակնկալներ կունենանք». «Թասիբով» դաշինքի թեկնածու

«Գյումրիում մասնակցությունը չափազանց պասիվ է, որը բնական է, մենք այդպես էլ կանխատեսում էինք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Թասիբով» դաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Կարապետ Պողոսյանը:

«Նախ էն հանգամանքը, որ թեկնածուների մեծ մասը քարոզարշավի ժամանակ շատ պասիվ էին ու ես իմ եթերներից մեկի ժամանակ էլ ասել եմ, որ սա այն ընտրություններից է, որ ընտրողը պետք է գնահատի թեկնածու անկեղծությունը, որովհետև իշխանությունը գտնվում է գետնին, բայց ժողովուրդը շատ ուշադիր նայում է այդ իշխանությանը եւ թույլ չի տալիս, որ որևէ մեկը գա և վերցնի: Նա թույլ կտա այն թեկնածուին, ով իրապես անկեղծ է եղել այս ընթացքում և իր անկեղծությամբ է ներկայացրել իր մոտիվացիան քաղաքապետի ընտրություններում»,- ասաց նա:
Կարապետ Պողոսյանը, անդրադառնալով ՔՊ քաղաքապետի թկենածու այն դիտարկմանը, որ 50 հազարական դրամների բաժանումը ընտրակաշառք չէ, այլ սոցիալական աջակցություն, նա ասաց, որ ՔՊ թեկնածուն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, և դա խոսում է այն մասին, որ ՀՀ-ում հստակ գործում են երկակի ստանդարտներ օրենքի առաջ: