Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Իշխանությունը փող է բաժանում, որ յուրայինները դառնան ՏԻՄ ղեկավարներ». Սուրեն Սուրենյանց

218
Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 15:46
«Իշխանությունը փող է բաժանում, որ յուրայինները դառնան ՏԻՄ ղեկավարներ». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Դրանք սոցաջակցություններ են. Գյումրիի քաղաքապետի ՔՊ թեկնածուն՝ 50000 դրամ բաժանելու մասին
Տեսեք իրավիճակի ողբերգականությունը։ Երբ ԱԺ ընտրություններւց առաջ նման «սոցաջակցություններ» բաժանել էին Գորիսի քաղաքապետարանում, բոլորի վրա՝ քաղաքապետից սկսած, քրգործ հարուցվեց ընտրակաշառքի գործով։ Հիմա, ՔՊ-ի պարագայում, ընտրակաշառք բառը դարձել է քաղաքակիրթ «սոցաջակցություններ» տերմին։ Մի խոսքով, իշխանությունը փող է բաժանում, որպեսզի յուրայինները դառնան ՏԻՄ ղեկավարներ։ «Արտառոց, արդար ընտրություններ» են, կարևորը դա է...»: