Երևան`   +5 °C
Այսօր`   Կիրակի, 28 նոյեմբերի, 2021 թ.

«Տեղում ՔՊ-ականները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են». Դանիել Իոաննիսյան

235
Կիրակի, 17 հոկտեմբերի, 2021 թ., 11:54
«Տեղում ՔՊ-ականները մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության ներակայցուցիչները՝
1. Մեքենաներով ընտրողներին տանում ու բերում են։ Ըստ առկա տեղեկությունների, այդ նպատակի համար ներգրավվել են նաև վարձակալված «Նիվաներ»։
2. Ընտրողներին բերել-տանելու համար օգտագործվող մեքենաների համարները հանած են։ Դիտորդների կողմից այդպիսի մի «Մազդաի» հետապնդման փորձը չստացվեց, առանց համարների մեքենան փախավ։
3. Բազմաթիվ տեղերում պաստառներ են փակցրել օրենքի խախտմամբ և վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Օրինակ՝ Հայփոստի շենքի վրայի այս ահռելի պաստառը։
4. Միաժամանակ 3 վստահված անձանցով գտնվել են ընտրական տեղամասում, երբ օրենքը, ՏԻՄ ընտրությունների համար, թույլատրում է միայն մեկը։
«Անկախ դիտորդը» շարունակում է աշխատել թե՜ Տեղում և թե մյուս բնակավայրերում։ Ժամը 12։00-ին մանրամասները կներկայացնեմ Գորիսում կայանալիք ճեպազրույցիս ժամանակ»:

Ընտրախախտումներ Տեղ համայնքում
Ընտրախախտումներ Տեղ համայնքում
Ընտրախախտումներ Տեղ համայնքում
Ընտրախախտումներ Տեղ համայնքում