Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Երասխում բռնկված հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան

310
Շաբաթ, 16 հոկտեմբերի, 2021 թ., 12:00
Երասխում բռնկված հրդեհը մեկուսացվել է այսօր առավոտյան

Հոկտեմբերի 15-ին, ժամը 14։13-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երասխ գյուղի Ռաֆֆու փողոցի թիվ 27 հասցեում այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է hոկտեմբերի 16-ին, ժամը 07։57-ին։