«Հոկտեմբերի 27-ում մեղադրում եմ ՌԴ-ին». Արամ Սարգսյան
![]() «ԱՄՆ-ն հստակ ցույց է տալիս, որ ինքը դեմ է Մեղրիի միջանցք ունենալուն։ Իսկ Մեղրին կորցնելու մասին եղբորիցս բացի որևէ մեկը դիպուկ չի ասել՝ դա նույնն է, որ դու տան դուռը փակես և բանալին կախես վզիցդ։ Դա կլինի ՀՀ-ի վերջը»,- «Ֆակտոր»-ի եթերում հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Ո՞վ է Մեղրիի հարցով բանակցել, ո՞ր թվին, ինչպե՞ս, ինչո՞ւ չի հակադարձում Քերի Քավանոյին, որ դա այստեղ է որոշվել։ Շատ ուրիշ բաներ էլ կան, որ գիտի Ժիրայր Լիպարիտյանը, գիտեր նաև՝ ցավոք լուսահոգի Շուգարյանը, թե Վարդան Օսկանյանը ԱՄՆ-ում խնդրել է, որ Մեղրիի տարբերակը հանեն բանակցային պրոցեսից, նրանք էլ ասել են․ «Գիտե՛ք ինչ, դուք եք առաջարկել, ինչո՞ւ հանենք», ու ինչ է պատասխանել Վարդան Օսկանյանը։ Պահը կգա, դա էլ թող Վարդան Օսկանյանը պատասխանի, որ իրենք չեն, ով է իրենց ասել, որ առաջարկեն։ Ես էս տարիներին նաև Ռուսաստանին եմ մեղադրում «27»-ում, ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը, որ այսօրվա դրությամբ իրերի դրությանն ամենածանոթ մարդն է, որովհետև ունի համակարգը, ասում է, որ «Հոկտեմբերի 27»-ով Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմրիճյանը խափանեցին Մեղրիի ծրագիրը»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Ադրբեջանական քարոզիչներն արդեն նման նկարներ են տարածում և հոխորտում». Մհեր Հակոբյան
13603:06
«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև
27001:00
Կոբախիձեն՝ Հայաստանի հետ սահմանազատման ու ԹՐԻՓՓ-ի մասին
139Երեկ, 18:42
«Կիևի վրա հարվածներն իրականացվում են Զելենսկու գործողություններին ի պատասխան». ՌԴ ՊՆ
220Երեկ, 14:42
«Ամենավատը, որ կարող է պատահել Հայաստանի հետ, երկրորդ Ուկրաինա դառնալն է». Մեդվեդև
273Երեկ, 11:12
«Մերցը չհայտարարված այցով ժամանել է Կիև». #Reuters
228Երեկ, 10:06
