Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

ՊԲ-ն հայտարարություն է տարածել

143
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 23:53
ՊԲ-ն հայտարարություն է տարածել

ԱՀ Պաշտպանության բանակը հայտնում է. «Հոկտեմբերի 14-ի երեկոյան, ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել վեց զինծառայող: Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից»: