Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող

193
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 22:54
Ադրբեջանը պնդում է, թե հայկական կողմի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող

Ադրբեջանի ՊՆ-ն պնդում է, թե հայկական կողմից արձակված դիպուկահարի կրակոցից սպանվել է ադրբեջանցի զինծառայող։ Գերատեսչության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել 18:15-ին:

Տեղի ունեցածը հետաքննելու նպատակով ադրբեջանական կողմը դիմել է ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնին։

Արցախի պաշտպանության նախարարությունն առայժմ չի արձագանքել ադրբեջանական կողմի պնդումներին։ Նախօրեին պաշտոնական Բաքուն հաղորդել էր Ղարաբաղում ադրբեջանական մեքենայի ուղղությամբ կրակոցների մասին, ինչն Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել էր՝ լուրը որակելով ապատեղեկատվություն, որը «նպատակ է հետապնդում ոչ միայն արհեստական լարվածություն ստեղծել տարածաշրջանում, այլև ստվերել ռուսական խաղաղապահ առաքելության նշանակությունը»: