Երևան`   +7 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Չե՞ք կարծում, որ Առողջապահության նախարարությունը խաբում ա ձեզ՝ «բացասական» քովիդի թեստ տպելով». Մհեր Մկրտչյան

403
Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 01:06
«Չե՞ք կարծում, որ Առողջապահության նախարարությունը խաբում ա ձեզ՝ «բացասական» քովիդի թեստ տպելով». Մհեր Մկրտչյան

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թատրոններից դեռ ոչ ոք չի արձագանքել: Ես ասեմ:
Հարգելի՛ թատրոններ, կոլեգաներ, ուրախացաք, որ ձեր թատրոնների մեծ կոլեկտիվներում 0 քովիդով վարակված ունե՞ք: Իսկ իրականում քանի՞ դերասան ա հիվանդ տանը կամ բեմի վրա: Չե՞ք կարծում, որ Առողջապահության նախարարությունն ուղակի խաբում ա ձեզ՝ «բացասական» քովիդի թեստ տպելով: Որ 10 օրից գնաք ու կոլեկտիվով էլի 6-10 հազար մուծեք: Կարող եք, իհարկե, լռել: Ես չեմ լռի: Ես մեծ կասկածներ ունեմ, որ տիկին նախարարը շատ արագ կլուծի թատրոնների կրճատման հարցը»:

Աղբյուրը`   Մհեր Մկրտչյան