Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.

Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն

155
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 18:48
Հադրութի շրջանից հայտնաբերվել է 2 աճյուն

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝ փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1685 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»։