Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

30 միլիոն դրամ. Գորիսի փոխքաղաքապետին գրավի դիմաց ազատ կարձակեն

163
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 18:30
30 միլիոն դրամ. Գորիսի փոխքաղաքապետին գրավի դիմաց ազատ կարձակեն

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին գրավի դիմաց ազատ կարձակեն։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա փաստաբան Արմեն Մելքոնյանը:
«Դատարանը 30 մլն դրամ գումար է սահմանել։ Փորձում ենք այդ գումարը հայթայթել։ Հնարավոր է՝ այդ արժողությամբ տուն առաջարկենք գումարի փոխարեն»,– ասել է Մելքոնյանը։

Հիշեցնենք՝ Մենուա Հովսեփյանը ձերբակալվել էր օգոստոսի 17–ին։ Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3–րդ մասի 1 կետով (յուրացնելը կամ վատնելը պաշտոնեական դիրքն օգտագործելով, առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ ՔՕ 149.1 հոդվածի 2–րդ մասի 1–ին և 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելը, որը կատարվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: