Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Եթե մի հրաշքով դադարի հակաքարոզը, ու մարդիկ որոշեն պատվաստվել, հերթերը կձգվեն ամիսներով»․ Գարեգին Միսկարյան

304
Ուրբաթ, 15 հոկտեմբերի, 2021 թ., 03:06
«Եթե մի հրաշքով դադարի հակաքարոզը, ու մարդիկ որոշեն պատվաստվել, հերթերը կձգվեն ամիսներով»․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախկին անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Համապարփակ ու համընդհանուր ձախողում է բոլոր ոլորտներում ու առողջապահության ոլորտը, իհարկե, բացառություն չի։
Նախարարությունը «կոչ» է անում պատվաստվել, բայց եթե մեզ մոտ հանկարծ մի հրաշքով դադարի պատվաստման հակաքարոզը, ու մարդիկ որոշեն պատվաստվել նույն ինտենսիվությամբ, ինչպիսին զարգացած երկրների միջին ցուցանիշներն են, ապա հերթերը կձգվեն ամիսներով։
Էսօր չպատվաստվածների համար թեստավորումը պարտադիր է, ու էդ պահանջը հանգեցրել է անկառավարելի հերթերի, որոնք ավելի շատ վարակի տարածելուն են միտված քան կանխելուն։
Դե իսկ հիվանդանոցներում էլ տեղ չկա արդեն, դա էլ գաղտնիք չի։
Հիմա կասեք՝ իսկ ինչ ես առաջարկում։ Առաջարկում եմ հավաքել փասափուսան ու սուսուփուս գնալ էս երկրից։ Օրինակ՝ Վրաստան, մի երկու շաբաթով»։