Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

«Պետությունները, որտեղ ղեկավարի նկարները փակցվում են պաշտոնյաների աշխատասենյակներում»․ Արթուր Սաքունց

146
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 17:18
«Պետությունները, որտեղ ղեկավարի նկարները փակցվում են պաշտոնյաների աշխատասենյակներում»․ Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որ պետություններում է եղել ու գործում է կարգ, որի համաձայն պետք է պետության ղեկավարի նկարները փակցվեն պաշտոնատար անձանց աշխատասենյակներում, թվարկեմ․
1․ Սովետի ժամանակ, գենսեկի նկարն անպայման, դե պոլիտբյուրոյի ամբողջական կազմինը՝ նույնպես։ Ու երբ իրար հետևից մեռնում էին գենսեկերը Բրեժնևի մահից, հետո, կարճ ժամանակահատվածներում, խեղճերը չէին հասցնում փոխել՝ դեռ մեկինը չդրած, սա մեռնում էր, հաջորդինն էին տեղադրում։
2․ Հյուսիսային Կորեայում, դե սրա մասին ավելորդ է հիշեցնել։
3․Թուրքմենստանում․․․
4․ Ադրբեջանում։
5․ Պուտինյան Ռուսաստանում՝ պուտինի նկարներն ամենուր են։
6․ Թուրքիայում՝ Աթաթյուրքի նկարներ երևի անգամ զուգարանների դռան վերևում են տեղադրում։
7․ Կուբայում՝ Կաստրոյի ու եղբոր նկարներն անբաժան տեղադրված են։
8․ Ուզբեկստանում։
9․ Դե Իրաքում Սադամ Հուսեյնի նկարների ու Սիրիայում Ասադի նկարների մասին չհիշեցնեմ։
Ի վերջո, Հայաստանում՝ թե՛ մինչև հեղափոխությունը, թե՛ հեղափոխությունից հետո։
Հիմա հարց, սա՞ է ժողովրդավարության ցուցանիշը։
Ո՛չ, սա ավտորիտար կառավարման ցուցանիշ է»։

Աղբյուրը`   Արթուր Սաքունց