Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

«Ոստիկանապետը չկա, չի խոսում». Ժաննա Ալեքսանյան

123
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 14:00
«Ոստիկանապետը չկա, չի խոսում». Ժաննա Ալեքսանյան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Փաշինյանի հայտարարած բարեփոխվող ոստիկանությունը շարունակում է իր սանձարձակ պահվածքը խեղճուկրակ քաղաքացիների դեմ, ընդ որում, առաջնորդվում են ոհմակային տրամաբանությամբ՝ ինչպես առնվազն 20 հոգով ոչնչացնել մեկին: Բռնության կարոտ են: Ոստիկանապետը չկա, չի խոսում, ենթադրում եմ, որ նրա պատկերացումները բարեփոխումների մասին հենց բռնի գործողություններն են, այլ բան մտածել դժվար է, օրինակները շատ են և բռնությունը գնալով լայն տարածում է ստանում: Չեմ մոռացել Փաշինյանի հարցադրումն Ազգային ժողովում, երբ բարձրաձայնում էին ոստիկանական հերթական բռնության մասին. «Հիմա բռնություն կա՞, ինչ է, ոստիկանությունում մարդ են ուտում», հակադարձող չկար: Այո՛, ոստիկանությունում մարդ են ուտում»:

Աղբյուրը`   Ժաննա Ալեքսանյան