Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.

Կորոնավիրուսով վարակման 1589 և մահվան 29 նոր դեպք

132
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 11:06
Կորոնավիրուսով վարակման 1589 և մահվան 29 նոր դեպք

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է․ «Հոկտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 276 666 դեպք, որոնցից 251 330-ն՝ առողջացած, 5675-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 18 430 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 839 622 թեստավորում:
Այսպիսով՝ երեկ կատարվել է 12 522 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1589 նոր դեպք: Ունենք 754 առողջացած, 29 մահվան դեպք»: