Երևան`   +20 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

«Վերջապես այդ չարաբաստիկ օրենքը հասավ ՍԴ»․ Արսեն Բաբայան

110
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 11:30
«Վերջապես այդ չարաբաստիկ օրենքը հասավ ՍԴ»․ Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սահմանադրական դատարան է դիմել ատուգելու «Հայհոյանքի քրեականացումը» անվանումը ստացած օրենքի սահմանադրականությունը: Վերջապես այդ չարաբաստիկ օրենքը հասավ ՍԴ: Կասկած չունեմ, որ ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող է ճանաչելու:
Իսկ ես հիշեցնեմ, որ «ԱՄԱՐԱՍ» փորձագիտական կենտրոնը շարունակում է այդ հոդվածի գործողության ազդեցության գնահատման և կիրառելիության վերլուծական աշխատանքները:
Այդ նպատակով Փորձագիտական կենտրոնը քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հանցագործության մասին թվով երեք հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Երեք հաղորդումներով ոստիկանության Շենգավիթի բաժնում նախապատրաստվում են նյութեր»:

Աղբյուրը`   Արսեն Բաբայան