Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

«Իրանում ՀՀ դեսպանի փոփոխությունը հետաքրքիր է ժամանակահատվածի համադրությամբ». Հ. Բադալյան

118
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 10:30
«Իրանում ՀՀ դեսպանի փոփոխությունը հետաքրքիր է ժամանակահատվածի համադրությամբ». Հ. Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Իրանում ՀՀ դեսպանի փոփոխությունը հետաքրքիր է ժամանակահատվածի համադրությամբ: Արտաշես Թումանյանը բավականին երկար ժամանակ է դեսպան ու այն, որ նրան հետ են կանչում, շատ բնական է: Դեսպանների ռոտացիան պարբերական և օրինաչափ է: Հետաքրքիր է այն, որ դեսպանի փոփոխությունը տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ Իրանի շուրջ ծավալվում են հայտնի զարգացումներն ու այդ ֆոնին էլ բավականին ինտենսիվացել են հայ-իրանական շփումները:
Հարց է առաջանում՝ արդյո՞ք Թեհրանը ներկայացրել է որոշակի հանգամանքներ, որոնք առաջացրել են դեսպանի փոփոխության անհրաժեշտություն: Թե՞ սպասվող փոփոխությունը պարզապես զուգադիպել է ինտենսիվ ժամանակահատվածին»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան