Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 հոկտեմբերի, 2021 թ.

ՔՊ-ականներն օրուգիշեր Գյումրիում են. Փաշինյանից հրահանգ կա. «Ժողովուրդ»

78
Հինգշաբթի, 14 հոկտեմբերի, 2021 թ., 09:36
ՔՊ-ականներն օրուգիշեր Գյումրիում են. Փաշինյանից հրահանգ կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանություններն իրենց ողջ ռեսուրսը կենտրոնացրել են Գյումրի քաղաքում, որտեղ հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ: Իշխանության թեկնածուն Հովհաննես Հարությունյանն է, որը Շիրակի արդեն նախկին մարզպետն է:

Այս օրերին ՔՊ-ականներից մի քանիսը, հատկապես՝ Շիրակի մարզի պատգամավորները, օրուգիշեր Գյումրիում են: Քանի որ ընտրություններին հաշված օրեր են մնացել, որոշել են Երևան չվերադառնալ, այլ առավոտից երեկո քարոզչություն իրականացնել, մարդկանց հանդիպել, խոստումներ տալ… Հավելենք, որ այս ամբողջ գործընթացը վերահսկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իշխանությունների համար այս հաղթանակը կարևոր է լինելու և երաշխիք է մյուս համայնքներում ևս հաղթելու համար: Հենց դա է պատճառը, որ Փաշինյանն ինքն է որոշում՝ ովքեր պետք է զբաղվեն քարոզչության հարցերով, ինչ պետք է անեն: Այս օրերին ՔՊ-ականները Հովհաննես Հարությունյանի հետ ներկա են լինում փակ և բաց հանդիպումներին:
Մանրամասները՝ թերթի համարում: