Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

ՀՀ նախագահը Իրանում ՀՀ դեսպան է նշանակել

181
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 21:30
ՀՀ նախագահը Իրանում ՀՀ դեսպան է նշանակել

ՀՀ նախագահի հրամանագիր է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արսեն ԱՎԱԳՅԱՆԻՆ նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Թեհրան)»,- ասված է հրամանագրում։