Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնց ձերբակալել էր հայկական տարածքից

199
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 19:42
Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, որոնց ձերբակալել էր հայկական տարածքից

Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի վարորդներին, ովքեր ձերբակալվել էին շուրջ 1 ամիս առաջ ադրբեջանական ուժայինների կողմից՝ ՀՀ Սյունիքի մարզում՝ Գորիս-Կապան ճանապարհին:
Ըստ իրանական «Մեհր» գործակալության, Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների միջև հեռախոսազրույցից մեկ օր անց Բաքուն ազատ է արձակել իրանցի վարորդներին:

«Անցյալ գիշեր կայացած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովին ասել էր, որ չպետք է խաթարվեն բարեկամական հարաբերությունները Թեհրանի և Բաքվի միջև»,- նշում է գործակալությունը:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել, իսկ սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։