Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

Հադրութում ևս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

216
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 19:00
Հադրութում ևս 2 հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնում է ԱՀ ԱԻՊԾ-ն։

Հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում՝փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։