Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

«Սկզբունքային հարցերի շուրջ նրանք համակարծիք են»․ Էդգար Ղազարյան

162
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 12:06
«Սկզբունքային հարցերի շուրջ նրանք համակարծիք են»․ Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ըստ էության, այլևս բանակցելու կարիք չունի, քանի որ սկզբունքային հարցերի շուրջ նրանք համակարծիք են, ավելին՝ իր համար կարևոր հարցերի վերաբերյալ Ալիևը ոչ թե ստիպված է համոզել Հայաստանի վարչապետին, այլ հակառակը՝ հղում է անում նրան։
Միաժամանակ Հայաստանի վարչապետ և Հայաստանում Ադրբեջանի դեսպան լինելու երկակի գործառույթների իրականացման այս իրողության պայմաններում, ակնհայտորեն շահում է միայն Ադրբեջանը։

Աղբյուրը`   Էդգար Ղազարյան