Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 հոկտեմբերի, 2021 թ.

Ինչո՞վ է պայմանավորված փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը. «Հրապարակ»

149
Չորեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2021 թ., 09:42
Ինչո՞վ է պայմանավորված փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորումը ձգձգվում է մի քանի պատճառով։ Նախ, որ, ի տարբերություն ապրիլյանի հանձնաժողովի, Անդրանիկ Քոչարյանն այս անգամ չի կարող նախագահել այն՝ ընդդիմությունը կընդվզի դրա դեմ, կա շահերի բախում, և իշխանության ներկայացուցիչը չի կարող օբյեկտիվ ուսումնասիրության երաշխավոր լինել: Նաև սրանով է պայմանավորված ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի ընտրության հարցում իշխանության համառությունը։ Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի, քննիչ հանձնաժողովը ձևավորվելու է Պաշտպանության հանձնաժողովի հիման վրա, և հանձնաժողովի փոխնախագահն է փաստացի լինելու այդ հանձնաժողովի նախագահը։

Ի դեպ, չնայած Անդրանիկ Քոչարյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությամբ փորձելու են սահմանափակել փոխնախագահի առաջադրման հնարավորությունը, և 1-2 առաջադրումից ու չընտրվելուց հետո թեկնածուն պետք է փոխվի, սակայն «Հայաստան» դաշինքում կարծում են, որ եթե նույնիսկ փոփոխություն անեն, դա հետադարձ ուժ չի կարող ունենալ և չի տարածվի Ղազինյանի վրա։

Իշխանությունն արտախորհրդարանականների աշխատանքը հանձնաժողովում պատկերացնում է փորձագետների տեսքով, ընդդիմադիրները սա էլ են խնդրահարույց ու հակաիրավական համարում։ «Հրավիրյալները չեն կարող փորձագետ աշխատել, նրանց միայն կանչելու են «հարցաքննության»»,- ասել են թերթին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։