Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

«ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսում՝ Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով». Մամիջանյան

185
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 21:12
«ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունը ստորագրահավաք է սկսում՝ Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով». Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրելն է․ «Սիրելի՛ Երևանցիներ, հայտնում ենք Ձեզ, որ Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի հետ կապված, Հայաստանի Հանրապետական կուսակցության Երևանի երիտասարդական կազմակերպությունը (Երևանի խորհուրդ) կազմակերպում է ստորագրահավաք՝ Երևան քաղաքում Շուշիի փողոց անվանակոչելու պահանջով:
Տեղեկացնում ենք Ձեզ, որ ստորագրահավաքը կազմակերպվելու է ամբողջ քաղաքում՝ բոլոր վարչական շրջանների մեծ զբոսայգիներում, որոնց մասին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի: Նախատեսվում են նաև հանրային քննարկումներ:
Ստորագրահավաքն իրականացվելու է նաև առցանց հարթակում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ստորագրահավաքի ամփոփումից հետո, դիմելու ենք Երևանի քաղաքապետարան՝ գործընթացն ամբողջությամբ իրականացնելու համար»:

Աղբյուրը`   Հայկ Մամիջանյան