Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

«Պատվաստման վատագույն ցուցանիշներից ունեցող երկրի առողջապահության նախարարն ասում է, որ չի կարծում, թե ձախողել է պատվաստման գործընթացը»․ Պիպոյան

181
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 18:24
«Պատվաստման վատագույն ցուցանիշներից ունեցող երկրի առողջապահության նախարարն ասում է, որ չի կարծում, թե ձախողել է պատվաստման գործընթացը»․ Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր քովիդից մահացել է 43 մարդ:
Այս սարսափելի թվի ֆոնին 0 վերահսկողություն է սանիտարական կանոնների պահպանման նկատմամբ: Աշխարհում պատվաստման վատագույն ցուցանիշներից մեկն ունեցող երկրի առողջապահության նախարարն ասում է, որ չի կարծում, թե ձախողել է պատվաստման գործընթացը: Պատվաստման բարձր ցուցանիշ ունեցող երկրների հետ զուգահեռ անցկացնողները մոռանում են, թե նույն այդ երկրներում, բացի պատվաստումն ինչ սահմանափակումներ ու ինչպիսի հսկողություն է գործում: Քովիդի դեմ պայքար պետք է տանել համակարգված ու միասնական, իսկ մնացած լոլոները այս բարդակը ոչ թե վերացնելու, այլ տարբեր «մեղավորներ» հայտնաբերելու համար են»:

Աղբյուրը`   Բաբկեն Պիպոյան