Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել

127
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 11:30
Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարություն է տարածել

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը հայտարարաություն է տարածել. «Հոկտեմբերի 12-13-ին պատմության մեջ առաջին անգամ Հայաստան է այցելում Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը։

Հնդկաստանը զարգացող հսկա է և արագ տեմպերով դառնում է համաշխարհային դերակատար։ Մասնավորապես՝ Հնդկաստանի այդ դերակատարումն առանցքային է դառնում Հարավ-հյուսիս աշխարհառազմավարական միջանցքի ձևավորմամբ պայմանավորված տարածաշրջանային ճարտարապետության վերաձևման հարցում։

Հնդկաստանը և Հարավ-հյուսիս միջանցքի մյուս կարևոր մասնակից Իրանը հայտնել են, որ Հայաստանին են տեսնում որպես դրա շղթայի հաջորդ օղակ։

Այդ միջանցքն այլընտրանք չունի Հայաստանի փրկության և անվտանգության ապահովման առումով։

Ասվածից ակնհայտ է դառնում, որ Հնդկաստանի ու Հայաստանի ռազմավարական շահերը համընկնում են։

Եվ այս բացառիկ պատմական հնարավորությունն իրականություն դարձնելու համատեքստում Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանիա Ջայշանկարի այցի օրերին Հայաստանի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կանչով վազում է Մոսկվա՝ հաշվետվություն տալու Հայաստանը կործանող ռուս-թուրքական պլանի կատարողականի վերաբերյալ, ինչպես նաև նոր հանձնարարականներ ստանալու դրա հաջորդ քայլերի իրագործման ուղղությամբ։

Ողջունելով Հայաստանի ապագա ռազմավարական գործընկեր/դաշնակից Հնդկաստանի ղեկավարությանը և անձամբ արտգործնախարար պարոն Սուբրահմանիա Ջայշանկարին, հավաստիացնում ենք, որ Հայաստանի տեր հայ ժողովուրդը գնահատում է Հնդկաստանի ջանքերը։

Մոտ ապագայում, երբ անխուսափելիորեն կհամընկնեն աշխարհաքաղաքական փոփոխությունները և մեր երկրի ներքին զարգացումները, հայ ժողովուրդն իր ստեղծած ազգային կառավարության միջոցով արժանապատիվ ու համարժեք հարաբերություններ կհաստատի Հնդկաստանի հետ, ինչը ենթադրում է նաև պատշաճ վերաբերմունք նրա պաշտոնական ներկայացուցիչների նկատմամբ»: