Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ թիվը

126
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 11:06
ՀՀ-ում գրանցվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի ամենամեծ թիվը

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր մահվան դեպքերի ամենամեծ թիվը

Հոկտեմբերի 12-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ը՝ առողջացած, 5618-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում: Այսպիսով՝ երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 առողջացած, 43 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1228 է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ-ը: