ՄԻՊ-ը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը
![]() ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը փաստագրել է ադրբեջանական ապօրինի ներխուժման 3-րդ դեպքը (հոկտեմբեր, 2020թ.)՝ ՀՀ քաղաքացիական բնակչության իրավունքների կոպիտ խախտումներով Կապանում Մեր շարունակվող փաստահավաք աշխատանքները վեր են հանել, որ դեռ պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի վերջերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք Սյունիքի մարզի Կապան համայնքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում՝ իրական վտանգ ստեղծելով հատկապես Կապանի Ներքին Հանդ և Ծավ գյուղերի բնակիչների համար: Նրանք, մասնավորապես, այն տարածքներում են, որտեղ խոտհարքներ են և արոտավայրեր: Ներխուժման հետևանքով քաղաքացիական բնակիչները զրկվել են այդ հողատարածքներն օգտագործելու, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից: Ադրբեջանական զինված ուժերն այս կերպ բացահայտ ոտնահարում են Կապան համայնքի հատապես Ծավ և Ներքին Հանդ գյուղերի բնակիչների կյանքի ու անվտանգ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և այլ կենսական իրավունքներ: Նրանց ներկայությունն իրական սպառնալիք է մարդկանց խաղաղ կյանքի համար: Այսինքն՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածքի՝ Սյունիքի Ծավ գյուղին հարող սահմանային հատվածում ևս բացահայտ զուրկ է իրավական որևէ տիտղոսից: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կլինեն շարունակաբար ոտնահարված, քանի դեռ նրանք անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, մարդկանց հողերում: Այս ամենին զուգահեռ շարունկվում է ադրբեջանական հայատյացության և թշնամանքի, ֆաշիստական քաղաքականությունը: Ուստի, այս հարցը նույնպես պետք է դառնա միջազգային ատյաններում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում, այլ ատյաններում ներկայացման ենթակա հարց: Պետք է լինի պարտադիր բաղադրիչ՝ ՀՀ սահմանային բնակիչների խախտված իրավունքների վերականգնման նպատակով: ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների վերականգնումը պահանջում է ադրբեջանական զինված ծառայողների անհապաղ հեռացում: Դա պետք է լինի ինչպես ՀՀ Սյունիքի, այնպես էլ Գեղարքունիքի գյուղերի մոտից, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից»: Աղբյուրը` Արման Թաթոյան |

«Վերջին օրերին բաժանորդների կողմից ստանում ենք մի շարք ահազանգեր». ՀԷՑ
87Երեկ, 12:36
Գարեգին Երկրորդի ուղերձը՝ Մեծ Պահքի առթիվ
87Երեկ, 12:12
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
84Երեկ, 10:42
Բնակարանային գողություններ կատարելու համար մեղադրվողը հանձնվել է Ավստրիայի իրավասու մարմիններին
74Երեկ, 10:36
«Հանդիպել եմ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ»․ Արմեն Գրիգորյան
14014.02.2026, 16:18
«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
14313.02.2026, 14:48
