Երևան`   +22 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 հոկտեմբերի, 2021 թ.

Արսեն Թորոսյանը գրոհ է սկսել Անահիտ Ավանեսյանի դեմ. «Հրապարակ»

121
Երեքշաբթի, 12 հոկտեմբերի, 2021 թ., 09:12
Արսեն Թորոսյանը գրոհ է սկսել Անահիտ Ավանեսյանի դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ-ում պասիվ վիճակում հայտնված առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, ում Նիկոլ Փաշինյանը շարքային պատգամավոր դարձրեց, ակնհայտորեն դիսկոմֆորտի մեջ է և ուզում է օր առաջ գլուխը պրծացնել խորհրդարանից՝ գործադիր տեղափոխվելով։

Վերջին օրերին, օգտվելով վարչապետի՝ առողջապահության նախարարին ուղղված դիտողությունից, սկսել է նրա դեմ աշխատել: Այս օրերին համացանցում գրոհ է սկսվել նախարարի դեմ՝ ինչպես ֆեյքերի, այնպես էլ լուրերի տեսքով, թե Փաշինյանն ուզում է ազատվել Ավանեսյանից ու Թորոսյանին վերադարձնել։

Այս մտադրությունների մասին մատնում է նաև Ֆեյսբուքում Թորոսյանի ակտիվությունը՝ 2 օր առաջ նա այցելել էր Գյումրու ԲԿ և լուսանկարներ հրապարակել՝ ցուցադրելով, թե ինչպես է ԲԿ ղեկավարությունն ուղեկցում իրեն»:

Մանրամասները՝ թերթի համարում: