Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

«Իշխանության տիրացած որկրամոլների մի սեգմենտ բախտորոշ ժամանակաշրջանը վերածեց խավարի ու պառակտումի տարիների»․ Լևոն Շիրինյան

162
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 23:42
«Իշխանության տիրացած որկրամոլների մի սեգմենտ բախտորոշ ժամանակաշրջանը վերածեց խավարի ու պառակտումի տարիների»․ Լևոն Շիրինյան

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանի գրառումը. «Թվում էր, որ անկախության ու ազգային-ազատագրական ծանրագույն պայքարի միջոցով ձեռք բերված տասնամյակները դառնալու էին Հայրենաշինության ու հայ ժողովրդի իրավունքների վերականգման, հողահավաքի շրջադարձային տարիներ: Ու դրա համար կային առարկայական բոլոր նախադրյալները:
Սակայն իշխանության ու սեփականության տիրացած անհայրենիք ստահակ որկրամոլների ողորմելի մի սեգմենտ, հեռու քաղաքակրթությունից ու մշակութային բարձր արժեքներից, խորհրդային «ապերոների» մի հետադեմ շերտ, բախտորոշ ժամանակաշրջանը վերածեցին ԽԱՎԱՐԻ ու ՊԱՌԱԿՏՈՒՄԻ տարիների:
Խավարը ցրելը և ԼՈՒՅՍԻ հաղթանակն ապահովելու դժվարին գործը ներկա ու գալիք սերունդների իմպերատիվ առաջադրանքն է»:

Աղբյուրը`   Լևոն Շիրինյան