Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

«Հադրութը Աղդամը, Ֆիզուլին ու Ջաբրայիլը չէր, որոնք բանակցություններով արդեն հանձնված էին»․ Հ․ Մկրտչյան

157
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 23:24
«Հադրութը Աղդամը, Ֆիզուլին ու Ջաբրայիլը չէր, որոնք բանակցություններով արդեն հանձնված էին»․ Հ․ Մկրտչյան

Քաղաքագետ Հարություն Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հադրութը ընկավ ու խախտվեց նախկին ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը, որի իրավահաջորդն էր դե ֆակտո ու հետագայում դե յուրե դառնալու Հայկական Արցախը, Հադրութն ընկավ ու բացվեցին անառիկ Շուշիի դարպասները։ Հադրութը Աղդամը, Ֆիզուլին ու Ջաբրայիլը չէր, որոնք բանակցությունների սեղանի շուրջ վաղուց արդեն հանձնված էին։ Հադրութը պիտի պահվեր ամեն գնով՝ հաշվարկված...ինչպես և պիտի պահվեր՝ Շուշին ....
Անցել է 1 տարի ... ու ոչ ոքի դեռ հասանելի չի դարձել ճշմարտությունը...
Անցել է 1 տարի... ու ոչ ոք դեռ պատժված չէ հայկական Շուշիի ու Հադրութի անկման, մեր տղերքի անգին կյանքերի չխնայման համար ...
Ասել եմ ու կասեմ միշտ՝ խաղաղությունը, կայունությունը, հումանիզմը բարձրագույն արժեքներ են, բայց դրանց կարելի է հասնել միայն ճշմարտության ու արդարադատության ճանապարհով։
Ու քանի ճշմարտությունը բացահայտված չէ, մեղավորներն էլ դատապարտված չեն՝ մենք ազգովի քայլելու ենք փխրուն ապակե հատակի վրա, որի տակ վտանգավոր ու փուչ կիսաճշմարտության շերտն է ...»։