Երևան`   +1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

«Դրա համար նույնիսկ ձեր համակիրներն են ձեզ հայհոյում ու երես թեքում». Լյովա Եղիազարյան

181
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 22:00
«Դրա համար նույնիսկ ձեր համակիրներն են ձեզ հայհոյում ու երես թեքում». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում էիք, որ խորհրդարանում «օր ու արև» չեք տալու իշխանություններին։
Եթե օր ու արև չտալը համարում եք շիշ շպրտելը, որի արդյունքում ծեծ եք ուտում, կամ նույն մարդուն վեց անգամ հանձնաժողովի նախագահի տեղակալ առաջադրելը, կամ վարչապետի անուն չտալը, կամ ԵԽԽՎ-ի նիստերին չմասնակցելը, կամ անբովանդակ հարցեր տալը, կամ լկտի ելույթներ ունենալը, ապա «հաջողության» հասել եք։
Դրա համար նույնիսկ ձեր համակիրներն են ձեզ հայհոյում ու երես թեքում։
Շարունակե՛ք այդպես գրել ձեր քաղաքական մահախոսականը»:

Աղբյուրը`   Լյովա Եղիազարյան