Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 հոկտեմբերի, 2021 թ.

Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչու պատվաստված աշխատողները 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնում

173
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 21:06
Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչու պատվաստված աշխատողները 14 օրը մեկ ՊՇՌ թեստ չեն հանձնում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ի ժամանակ, պատասխանել է կորոնավիրուսի վերաբերյալ տարբերի հարցերի։ Ի պատասխան հարցին, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստված աշխատող քաղաքացիները ՊՇՌ թեստ չեն հանձնում, եթե պատվաստումը չի պաշտպանում վարակվելուց, նախարարն ասել է․ «Ոորովհետև պատվաստված մարդկանց վարակման ռիսկը շատ ավելի նվազ է և անգամ վարակման դեպքում նրանք շատ ավելի մեղմ են տանում, առանց սիմպտոմների և վարակելիության ցուցանիշն էլ շատ ավելի նվազ է նրանց մոտ»։

Մանրամասները՝ տեսանյութում․