Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

Արսեն Թորոսյանը՝ պատվաստանյութերում առկա նյութերի մասին

191
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 20:36
Արսեն Թորոսյանը՝ պատվաստանյութերում առկա նյութերի մասին

ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով խոսել է պատվաստանյութերում առկա նյութերի մասին։ Թորոսյանի խոսքով՝ պատվաստանյութերի վերաբերյալ բազմաթիվ միֆեր են շրջանառվում։

«Աշխարհում օգտագործվող բոլոր դեղերն անցնում են բազմաթիվ մակարդակի փորձարկումներ և նրանց մեջ առկա նյութերը ստուգվում են, թե որքանով են վնասակար և քիչ վնասակար օրգանիզմի համար»,- նշել է Թորոսյանը։ «Նույնը վերաբերում է պատվաստանյութերին։ Դրանցում բուն վիրուսից, վիրուսի, սպիտակուցից, մասնիկից կամ թուլացված վիրուսից ու բակտերիայից բացի օգտագործվոում են այլ նյութեր․ օրինակ՝ էմուլգատորներ, բուսթերներ, որոնք ուժեղացնում են ազդեցությունը և որոնց ազդեցությունն ամբողջապես ստուգված է տարիների ընթացքում»,- հավելել է նա։

«Եկեք չտրվենք այդ միֆին, քանի որ այդ պատվաստանյութերի մեջ չկա որևէ նյութ, որը վնաս է հասցնելու ձեր օրգանիզմին»,- նշել է նա։