Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 հոկտեմբերի, 2021 թ.

«Ապշերոնյան խանի յանը տարել ա լրիվ»․ Հովսեփ Խուրշուդյան

155
Երկուշաբթի, 11 հոկտեմբերի, 2021 թ., 20:30
«Ապշերոնյան խանի յանը տարել ա լրիվ»․ Հովսեփ Խուրշուդյան

«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Ալիևն այսօր հայտարարել է (ու դա հպարտ-հպարտ իր թվիթերյան էջում տեղադրել), թե Հադրութ հայերը Իրանից են տեղափոխվել 19-րդ դարում, իսկ մինչև այդ այնդտեղ հայ չի ապրել և որ «հայերը կեղծել են պատմությունըև ամենուրեք տարածում են այդ կեղծիքները»:
Ապշերոնյան խանի յանը տարել ա լրիվ: Հարցը պատմությունը չի: Հարցն էն ա, որ միջազգային իրավունքի տեսակետից իր ասածները պարզ նացիզմ են՝ էթնիկ զտման պատմա-գաղափարաբանական հիմնավորում. այն, ինչը որ Միլոշևիչն էր անում ալբանացիների դեմ ու վերջում բանտում մեռավ:
Հիմա ո՞նց անենք, որ մի կողմից Ալիևը ավելի շատ սենց ելույթներ ունենա, մյուս կողմից էլ այդ ելույթները ՀՀ իշխանությունների կողմից համարժեք և իրավական տեսակետից գրագետ հակադարձմանն արժանանան ու դա կապվի Արցախի՝ նման նացիստական Ադրբեջանի կազմում մնալու անհնարինության հետ»: